Գլխավոր 

Մատվիենկոն հայտարարել է Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

analitik.am

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են մայիսի 29-ին Ղազախստանում երկկողմ հանդիպում ունենալ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհդրի նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական փոխգործակցությունը դասավորվում է շատ կառուցողական և դինամիկ: Անցած տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են 7 անգամ, նրանք մշտական կապի մեջ են գտնվում իրար հետ, լինում են հեռախոսային զրույցներ: Մայիսի 29-ին հանդիպում կլինի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի շրջանակներում: Իսկ հոկտեմբերի 1-ին նմանատիպ միջոցառում կանցակցվի Երևանում, որտեղ ևս մեր երկրների ղեկավարները հնարավորություն կունենան հանդիպել,-այս մասին Մատվիենկոն հայտարարել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Նույն շարքից