Բարի օր Տնտեսություն 

«Իմ քայլը» միայնակ անցկացրեց ցեմենտի մասին նախագիծը

analitik.am

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովը ձայների 78 կողմ 42 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ներմուծվող ցեմենտի ծավալներն ավելի արագ են աճել, քան տեղական արտադրության ծավալները, ինչը պայմանավորված է հարևան շուկաներում դրա վաճառքի գների էական իջեցմամբ: Չնայած այն հանգամանքին, որ տրանսպորտային ծախսերն այս ապրանքատեսակի դեպքում զգալիորեն թանկացնում են դրա արժեքը մինչ Երևան տեղափոխելը, այդուհանդերձ այդ եղանակով ներկրված ցեմենտը Երևանում ավելի էժան ինքնարժեք է ունենում, քան տեղական արտադրողն ունի իր արտադրության ծախսերի արդյունքում: Նախագծում առաջարկվել է ներկրվող ցեմենտի դեպքում գործունեությունը որակել որպես ծանուցման եղանակով իրականացվող գործունեության տեսակ, որպեսզի հնարավոր լինի կիրառել պաշտպանիչ միջոց և մեկ տոննայի համար կիրառել 22.000 դրամ պետական տուրք:

Տիգրան Խաչատրյանն առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Նշենք որ «ԲՀԿ»-ականները պահանջում էին հարկել նաև ցեմենտի կլինկերը, դրա համար էլ դեմ քվեարկեցին փաթեթին։

Նույն շարքից