Քաղաքականություն 

Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկով դիմել է Հայաստանին

analitik.am

Ադրբեջանի ԱԳ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ կապված Հայաստանի ԱԳ նախարարի հետ կայանալիք հանդիպման հետ, ամբողջությամբ համապատասխանում է «3+2» ձևաչափով ընդունված համատեղ հայտարարությանը:

Այսպես ադրբեջանական արտաքին քաղաքականության ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը:

Աբդուլաևայի խոսքերով, այդ հայտարարությունն աջակցում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը, և Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն, որ ստատուս քվոն չի կարող շարունակվել ընդմիշտ:

Բաքուն նաև իր ոճով հայտարարություններ է արել, թե Երևանը պետք է միանա «3+2» ձևաչափով հայտարարություններին և աջակցի ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը:

 

Նույն շարքից