Բարի օր Հասարակություն 

Ո՞վ է լինելու հաջորդը՝ ինձանից հետո. Ռոբերտ Քոչարյանը հոդված է գրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոդված է գրել եվրոպական «Euractiv» պարբերականի համար:

Հոդվածում երկրորդ նախագահը պնդում է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

«Ես կալանքի տակ եմ անօրինական և դրա պատճառն այն է, որ ես ընդդիմադիր գործիչ եմ, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանի անզուսպ պոպուլիզմը»,-նշել է Քոչարյանը, ում խոսքերով, 2008 թվականին իր գործողություններն ուղղված են եղել երկրում կարգն ու օրենքը պահպանելուն:

«Սա քաղաքական մոտիվներով դատական գործընթաց է, որը հրահրված և հարուցված է 2008 թվականի մարտի ցուցարարների կողմից, ովքեր որոշել էին ծայրահեղականացնել բնակչությունը: Իսկ ո՞վ է լինելու հաջորդը՝ ինձանից հետո»,-գրել է նա:

Քոչարյանը նաև կոչ է արել ԵԽ և ԵՄ ղեկավարությանն աջակցել իրեն և պահանջել Հայաստանի իշխանություններից հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքին, ներառյալ՝ արդար դատավարությանը:

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից