Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը դա ասել է նախանձից ելնելով. Էդուարդ Շարմազանով

Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, խոսելով երկրի արտաքին քաղաքականության մասին, նշեց, որ ՀՀ նախորդ երեք նախագահները հաղթանակած նախագահներ են եղել, իսկ անդրադառնալով ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի Նյու-Յորքում արած հայտարարությանը, ասաց. «Ես շատ դրական եմ համարում Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, բայց շատ վատը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը»։

Շարմազանովի խոսքով, ՊՆ նախարարն այլ բան չէր էլ կարող ասել, իսկ Նիկոլ Փաշինյանը գոնե կարող էր ասել, որ լավ է արել ՊՆ նախարարը, սակայն, ելնելով նախանձից, ասաց, որ ինքն է ասել Դավիթ Տոնոյանին նման հայտարարություն անել և դա չանելու դեպքում նրան պաշտոնից կազատեր. «Բոլորս էլ գիտենք, որ ազատողը դու ես»,- նշեց ԱԺ նախկին փոխխոսնակը։

Շարմազանովն այս ամենը բնութագրեց՝ համեմատելով մանուշակ մսուր պարտեզի հետ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից