Հասարակություն 

Գնդակահարեք, կամ կախեք. դատելը քիչ է. Նաիրա Զոհրաբյան

Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում է պատգամավորի խոսքից։ Այսինք, պատգամավորն առաջարկում է, որ եթե քաղաքացին, ով վարկ է վերցրել եւ մի քանի անգամ չի կարողանում մարել այդ վարկը՝ այդ քաղաքացու դատել։

Ասելու եւ ավելացնելու բան ուղղակի չունեմ։ Ընդամենը հիշեցնեմ, որ Հայաստանում այսօր 650 հազար ընտանիք, այսինքն՝ մոտավորապես 1.5 միլիոն մարդ վարկառու է։ Այդ մարդիկ ամեն ամիս վարկ են փակում եւ նրանց զգալի մասը չի կարողանում վարկերը մարել ոչ թե այն պատճառով, որ «ժուլիկ» է եւ ի սկզբանե որոշել էր «քցել» պետության, ինչպես կասկածում է պատգամավորը, այլ որ պարզապես գումար չունի իր վարկերը մարելու համար։

Բայց քանի որ հեղափոխական թրենդը ուղղակի անզիջում է, առաջարկում եմ վարկերը չմարած քաղաքացիներին ոչ թե դատել, այլ կախել։ Կամ՝ ավելի լավ է գնդակահարել։ Գնդակահարությունը ավելի մարդասիրական մոտեցում է։

Մի կրակոց եւ՝ վերջ։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

https://www.facebook.com/photo.php?fbid=426570591496671&set=a.101936020626798&type=3&theater

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից