Բարի օր Հասարակություն 

Ում հետ է Նաիրի Հունանյանը հանդիպել 99 թվականին՝ մինչև հոկտեմբերի 27-ը

analitik.am

Վազգեն Սարգսյանը Հայաստանում բացի նախարար լինելը, եղել է որոշիչ դեր խաղացող մարդ: Քոչարյանը չէր կարող առանց նրա հետ համաձայնեցնելու անգամ բանակցությունների նստի այդ հարցով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով Մեղրիի տարբերակի և այն հայտարարությունների մասին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ մասով բանակցություն է ունեցել ադրբեջանական կողմի հետ:

Հարցին, թե ինչի հետ է ինքը կապում Հոկտեմբերի 27-ը, Բաբաբյանն ասել է, որ դրա կատարողը ողջ ու առողջ է. «Դատախազությունը, քննիչները, բոլորն այնտեղ են, թող նորից քննություն սկսեն: Հիմա էլ որևէ մեկը չկա չէ՞, որ նրանց խանգարի: Եթե իրոք անկեղծ քննություն սկսեն, հիմա գոռացողները մտնելու են կամերա: Ովքեր այդ տղայի հետ մինչև այդ դեպքերը հանդիպել է, 99 թվականին, ասեք, որ կամերայի դուռը բաց է: Ես նկատի ունեմ նրանց, ովքեր հանդիպել են այդ հանցագործությունը կատարողի հետ: Մարդը եկել է դրսից, շփվել է մի շարք քաղաքական ու պետական գործիչների հետ, ովքե՞ր են եղել այդ մարդիկ, ինչի՞ց են խոսել, ի՞նչ են քննարկել: Հենց նրանք այդ հարցերի պատասխանը տան, հերթով մտնելու են կամերա: Ինձ մեկ-մեկ ջղայնացնում են, որ խոսեմ: Իրենք շատ լավ գիտեն, թե ով են, իսկ այս ցիրկը խաղում են իրենց արածն ուրիշի վրա գցելու համար: Նորից եմ ասում, այդ անձը Հայաստան է մտել ու շփվել ղեկավար մարդկանց հետո: Ինչո՞ւ է նա խորհրդարանից զանգում որոշ մարդկանց ու ասում՝ եկեք հավաքվեք, ժողովրդին հանեք: Մինչև այդ դրանցից ո՞ւմ հետ է հանդիպել, սա եթե պարզեք, կհասկանանք, թե դրդիչն  ուվ է, ինչ խնդիր են կատարել ու ուր են գնում»:

 

 

Նույն շարքից