Հայաստան Քաղաքականություն 

Սարքել են աջաբսանդալ.Արամ Սարգսյանը՝ Կառավարության կառուցվածքի ծրագրի մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, անդրադառնալով Կառավարության կառուցվածքի փոփոխություններին, նշեց, որ Մշակույթի նախարարությունն այն միակ միջոցն է, որով Հայաստանը կարողանում է իր մշակույթը ներկայացնել աշխարհին. «Փակելով և դրա տեղը ստեղծելով ընդամենը մի գրասենյակ, ո՞նց են ներկայացնելու։ Ներկա իշխանությունները չեն ընկալում Մշակույթի նախարարության կարևորությունը։

Ինչ վերաբերում է Գյուղատնտեսության նախարարությանը, ապա այդ նախարարությանը վերաբերող ոչ մի ռազմավարական ծրագիր մշակված չէ և պետք չէ սիրողական մակարդակով գործել։ Եթե ներկա իշխանություններն այս կառուցվածքով շարժվեն, ապա երկար չենք դիմանա»:

Արամ Սարգսյանի կարծիքով, տնտեսության մեջ ոչ մի փոփոխություն չկա։ Կառավարության կառուցվածքի մասին ծրագիրը պարոն Սարգսյանը համեմատեց աջաբսանդալի հետ. «Սարքել են աջաբսանդալ, կարելի էր ստեղծել մեկ սուպերնախարարություն»,- կատակեց Սարգսյանը։

Նույն շարքից