Քաղաքականություն 

Հակասություն կա նույնիսկ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև. Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, խոսելով օրեր առաջ ընտրված Կառավարության կառուցվածքի ծրագրի մասին, նշեց, որ այդ ծրագիրն ընդունվել է «Իմ քայլ»-ի ջախջախիչ մեծամասնությամբ. «ԱԺ քննարկումը վերածվել էր միմյանց վիրավորելու քննարկման, պատճառն Էդմոն Մարուքյանի կոստյումի պատմությունն էր։ Այսօր մենք ունենք նաև ներքին շատ խնդիրներ և լարվածություն, որը նկատվեց նաև ԱԺ-ում։ Լարվածություն կա նաև նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև. Փաշինյանը, կարողությունների գնահատման սկզբունքից ելնելով, ազատում է պաշտոնից, իսկ Արմեն Սարգսյանն, այդ նույն անձի կարողությունները գնահատելով, նշանակում է պաշտոնի։

Լարվածություն նկատվեց նաև Սահմանադրական դատավորի ընտրության հարցում, «Իմ քայլ»-ը մերժեց այն թեկնածուին, ում առաջարկել էր Նախագահը»։

Տիկին Դիլբարյանի խոսքով, լավ էր, որ Մշակույթի նախարարությունը լուծարվեց, քանի որ, տեսնելով ներկա իշխանությունների վարչահրամակայան դիրքորոշումն, ակնհայտ է, թե հետո ինչ էր լինելու։

«Մենք մինչ այս պահը չունենք Սահմանադրության նորմերով գործող պետություն»,- նշեց Նարինե Դիլբարյանը։

Ինչ վերաբերում է «Քաղաքացու օրվա համար հատկացված 124 միլիոն դրամին, Դիլբարյանը նշեց. «Քաղաքացու օրվա համար հատկացվող 124 մլն դրամի գումարը վերցվել է պահուստային ֆոնդից, որն ուղղված է արտակարգ դեպքերի ժամանակ ստեղծված իրավիճակի լուծման համար։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդ գումարը չի օգտագործվելու ավելի անհրաժեշտ գործերի համար, երբ մենք այսօր շատ ավելի խնդիրներ ունենք»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից