Բարի օր Հասարակություն 

Քոչարյանն ո՞վ է, որ ես մեկնաբանեմ. Էդմոն Մարուքյան

analitik.am

Եթե ես որոշողը  լինեի, այդպիսի բան չէի անի, նման որոշում չէի կայացնի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով «Քաղաքացու օրը» տոնելու համար 124 միլիոն դրամ հատկացնելու մասին և հավելելով, որ ընդդիմությունը նախկինում իշխանություններին միշտ մեղադրել է նման ծախսերի համար:

Մարուքյանի խոսքերով, եթե իշխանության ընտրողներն այդ որոշոման հետ խնդիր չեն տեսնում, նորմալ է, քանի որ այդ փողը հենց քաղաքացիների փողն է և հենց այդ քաղաքացիներն են ընտրել այսօրվա իշխանություններին:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում պոպուլիստ վարչապետի կողմից, Մարուքյանն ասաց, որ չի կարդացել նամակը. «Քոչարյանն ո՞վ է, որ ես մեկնաբանեմ: Մարդ է, ով քրեական հետապնդման տակ է, ՀՀ երկրորդ նախագահն է: Այլ բան չկա, որ ես պետք է անպայման մեկնաբանեմ»:

Նույն շարքից