Հասարակություն 

Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է մարշալ Բաբաջանյանի նախկինում անհայտ լուսանկարը

analitik.am

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «Полководцы Победы: мирные мгновения судьбы» անունով նախաձեռնություն է սկսել, որի շրջանակներում ցուցադրում է Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների նախկինում անհայտ լուսանկարները: Այդ լուսանկարներից մեկում էլ հայազգի մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանն է՝ կնոջ հետ:

Լուսանկարի մեկնաբանության մեջ նշվում է, որ Բաբաջանյանը շատ է սիրել իր ընտանիքը՝ կնոջն ու երեք երեխաներին: Լուսանկարն արված է 1960-ականներին: Բաբաջանյանը լուսանկարում պարում է կնոջ հետ, և ինչպես նշում էին ընկերները, նրանց պարը միշտ այնքան հիասքանչ է եղել, որ անհնար է եղել աչք թեքել:

Բաբաջանյանը ամենահայտնի հայ տանկիստն է աշխարհում, սակայն նա իր զինվորականի կարիերան սկսել է հետևակում:

Նույն շարքից