Քաղաքականություն 

2018 թվականին ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված զանգերի վերաբերյալ համառոտ հաշվետվություն

2018թ. ընթացքում, աշխատանքային ժամերին, ՀՀ ՊՆ «թեժ գծին» ստացվել է 41 125 զանգ: Զանգերի թվի նշանակալի աճ է գրանցվել մայիս-հունիս ամսին, երբ օրական ստացված զանգերի թիվը հատել է 200-ի շեմը:

ՀՀ ՊՆ «թեժ գծի» մշտական հասանելիությունն ապահովելու նպատակով վարվում է նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին ստացված զանգերի վիճակագրություն՝ ստացված զանգերը գրանցվում են բազայում, որոնց անդրադարձ է կատարվում աշխատանքային ժամերին:  2018թ. ոչ աշխատանքային օրերին և ժամերին ստացվել է 11 457 զանգ:

2018թ. ընթացքում ստացված զանգերի վերաբերյալ միջին վիճակագրական տվյալները հետևյալն են.

- Զանգերի միջին տևողությունը` 00:04:23

- Զանգի առավելագույն տևողությունը` 01:12:17

- Օպերատորներին միանալու համար սպասելու միջին տևողությունը` 00:01:05

- Բաց թողնված զանգերի քանակն արտահայտված տոկոսներով` 25%:

«Թեժ գծի» օպերատորները զանգը ստանալուց հետո դասակարգում են այն ըստ հարցի և խնդրի տեսակի: 2018թ.-ին գերակշռել են տեղեկատվական բնույթի հարցերը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի մոտ քաղաքացիների ընդունելության կարգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, նաև իրավական ակտերի մեկնաբանումը: Հունվար, հուլիս և օգոստոս ամիսներին գրանցվել են բազմաթիվ զանգեր զորակոչի կազմակերպման, ընթացքի, ԿԲՀ կողմից կայացրած որոշումների, ինչպես նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ:

Քաղաքացիները բարձրաձայնել են ժամկետային զինծառայողների առողջական վիճակի հետ կապված խնդիրներ: Բողոքներ են գրանցվել նաև զորամասերում անհրաժեշտ պարագաներ չտրամադրելու, արձակուրդային գումարներ չփոխանցելու, ճանապարհածախսը չփոխհատուցելու, սննդի որակի վերաբերյալ:

Պայմանագրային զինծառայողների և սպաների խնդիրներին վերաբերող հարցերն ավելի քիչ են, ընդհանուր առմամբ` 6%: Բողոքները վերաբերում են հիմնականում աշխատավարձի, արձակուրդի, տեղափոխումների և ծառայությունից արձակվելու հետ կապված հարցերին:

ՀՀ ՊՆ թեժ գծին ուղղված յուրաքանչյուր բողոք, խնդիր գտնվում է պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության ներքո:

2018թ.-ին ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված զանգերի վերաբերյալ հաշվետվությունը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից