Հասարակություն 

Մեռելոցն աշխատանքային օր է, իսկ չեք մտածե՞լ, թե ինչու․․․

analitik.am

«Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․

«Մեռելոցը աշխատանքային օր է...

ԻՍԿ ՉԵ՞Ք ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԻՆՉՈՒ...

...եթե լիներ ոչ աշխատանքային, ապա մինչև ապրիլի 24-ը մնում էր ընդամենը մեկ օր, որը, բանականության կանոններով, ևս կլիներ ոչ աշխատանքային և կտեղափոխվեր մոտակա շաբաթ օրը` ապրիլի 27-ին...
իսկ ապրիլի 27-ը «նորեկները» հռչակել են «քաղաքացու օր», որը ես ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ իմ տոնը և տոնելու որևէ ցանկություն չունեմ, բայց սրանք արդեն «միջոցառումների շարք» են կազմակերպում ու 124 մլն դրամ են նախատեսել ծախսեն, որ համ փող ուտեն համ էլ տժժան (վխտող կոռուպցիայի առկայությունը թույլ է տալիս այսպես արտահայտվել)...

Ու, որպեսզի իրենց մատից (և ոչ միայն) ծծած տոնը նշեն` առանց շաբաթ օրը աշխատանքային դարձնելու, մեր «հերգելի» իշխանությունը ՀԵՐԹԱԿԱՆ անգամ ԹՔԵՑ եկեղեցու կողմից սահմանված օրվա` հանգուցյալների հիշատակին նվիրված օրվա վրա...

Անձամբ ես չեմ աշխատելու երկուշաբթի... և կոչ կանեմ դուք ևս մնաք հավատարիմ եկեղեցական արարողակարգին այլ ոչ թե նորաստեղծ օինբազություններին...»։

Նույն շարքից