Հասարակություն 

«Սանիթեք»-ը պարզաբանում է

analitik.am

Հաշվի առնելով ս.թ. ապրիլի 18-ին կառավարության հերթական նիստի ընթացքում«Սանիթեք» ընկերության և Երևան քաղաքի աղբահանության հետ կապված հարցերի քննարկումուն ու ամբողջ ընթացքում իրակիճակի սխալ ներկայացման հանգամանքը, «Սանիթեք» -ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս ամենին` ներկայացնելով որոշ պարզաբանումներ.

1. «Սանիթեք»-ի կողմից կատարված ներդրումների վերաբերյալ.

Մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն ամբողջությամբ կատարել է պահանջվող ներդրումները թե’ սարքավորումների, թե’կոնտեյներների ձեռքբերման հետ կապված, և պատրաստ է կատարել լրացուցիչ ներդրումներ`նման ներդրումների կատարման հիմքերի առկայության դեպքում: Արդյո՞ք նորմալ է շարունակել կոնտեյներների ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե ամսեկան այրվում և գողացվում են հարյուրավոր կոնտեյներներ: Ամբողջ պայմանագրի համար պահանջվող 16.000 աղբարկղերից մոտ 10.000-ն  արդեն ձեռք են բերվել, երբ ընկերությունը նունիսկ չի հասել պայմանագրի գործողության ժամկետի կեսին: Արդյո՞ք նորմալ է շարունակել սարքավորումներ ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե վերջիններիս վնասների հիմնական պատճառը չի լուծվում (մասնավորապես, Նուբարաշենի աղբավայրում առկա խնդիրները): Անշուշտ, աղբահանության ստրատեգիական պլան պետք է իրականացվի:

Թվերը հասանելի են և կարողն ցանկացած ժամանակ հրապարակվել:

2. Մեկ կամ երկու օպերատորների հարցի վերաբերյալ.

Քաղաքապետարանի օպերատորների կողմից Երևան քաղաքում իրականացվող աղբահանության աղետալի իրավիչակից հետո «Սանիթեք»-ը  պետք է լիներ Երևան քաղաքում աղբահանություն իրականացնող երկու մասնավոր օպերատորներից մեկը: Երկրորդ մրցույթում «Սանիթեք»-ը հաղթեց, և այս հարցում մենք լիովին համաձայն ենք վարչապետի հետ, որպեսզի կատարվի անհրաժեշտ քննություն, և մեր ընկերությունը պատրաստ է լիովին համագործակցել:  Անհրաժեշտ է նշել, որ 2016 թվականին, երբ «Սանիթեք»-ը գործում էր որպես միակ օպերատորը Երևանում, երրորդ անձի ուսումնասիրության համաձայն վերջինս արժանացել էր Երևանի բնակիչների  85%-ի գոհունակությանը:

3.  Ընդհանուր և հանրային շահերի անտեսմամբ, մասնավոր ներդրողների շահերի վերաբերյալ

Մեկ տարուց ավելի կանոնավոր կերպով բազմաթիվ նամակների միջոցով (ևս մեկ անգամ խնդրում ենք քաղաքապետարանին հրապարակել նամակները) տեղեկացրել ենքայն ռիսկերի մասին, որոնց կարող է բախվել Երևանի աղբահանությունը և  շարունակել ենք գործունեությունը բոլոր ջանքերի գործադրմամբ` չնայած տուգանքներին և այն վնասներին, որոնք «Սանիթեք»-ը կրել է առանց որևէ փոխհատուցման, որպեսզի ապահովի Երևան քաղաքի և բնակիչների համար նվազագույն ստանդարտներ:

4. Նման գործունելության համար անհրաժեշտ բյուջեն լավ հասկանալու և ներկա բյուջեն հասկալաու համար, թե արդյոք ներկա բյուջեն նույն պայմանագրային պայմանների համար բավարար է, թե ոչ, Քաղաքապետարանի՝ մեկ պայմանագրի նոր մրցույթ հայտարարելու առաջարկին «Սանիթեք»-ի մերժման վերաբերյալ

«Սանիթեք»-ը երբեք չի հակադրվել պայմանագրի վերագնահատմանը, այնուամենայնիվ, վերջինս հարցեր է բարձրացրել նման լուծման իրականացման վերաբերյալ.

- Եթե պայմանգրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար համար, ով պետք է մատուցի աշխատանքները  միջանկյալ ժամանակաշրջանում:
- Եթե պայմանգրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար համար, ինչպես է «Սանիթեք»-ն իրականացնելու իր ընթացիկ ֆինանսական պարտավորությունները (բանկեր,մատակարարներ և այլն ):

Եթե վերոգրյալ հարցերին տրվեին գրոծնական պատասխաններ, ընկերությունը երբեք չէր առարկի:

5. «Սանիթեք» ընկերության ոչ պրոֆեսիոնալիզմի և վատ ու ոչ կոմպետենտ աշխատակիցների և վարորդների վերաբերյալ

«Սանիթեք»-ը հպարտանում և ոգևորությամբ է արձանագրում, որ իր ընկերության աշխատակիցներն աշխատում են գիշեր ու ցերեկ, ցրտին ու չափազանց ցուրտ եղանակին, աղբահանության ու ձնամաքրման ոլորտներում և ջանք չեն խնայում մեր համաքաղաքացիների կենսակերպի լավագույնս ապահովվման համար:

«Սանիթեք»-ը նվիրված է Երևանի քաղաքին, ևինչպես նախկինում, այնպես էլ այժմ նրա առաջնահերթությունն է Երևանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:«Սանիթեք»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ եթե ընեկերության խնդիրները, որոնք կան ու կլինեն ցանկացած ընկերության մոտ` լինի դա պետական, թե մասնավոր, որը կցանկանա իրականացնել աղբահանության աշխատանքներ Երևանում, կստանան պատշաճ լուծումներ և կմեղմվեն առողջ բանականության շրջանակում, ընկերությունը կրկին կրիարականացնի ներդումներ, ձեռք կբերվեն նոր տեխնիկա և ընկերությանը կանի ամեն ինչ իրավիճակը բնականոն ընթացքին վերադարձնելու համար:

Նույն շարքից