Հասարակություն 

Պապ, բա Աշոտը երբ ա գալու. Հետաքրքիր միջադեպ Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարությանը համապատասխան, ֆեյսբուքյան իր էջում պատասխանում է ամենաշատ լայք հավաքած հարցերին:

Հարցերին պատասխանելու ժամանակ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Երբ վարչապետը խոսում էր Նորագավիթի հայտնի մաքսավորի մասին, սենյակ մտավ փոքրիկ Արփին և փորձեց ճշտել, թե երբ է գալու Աշոտը (եղբայրը). «Պապ, բան եմ ասում, բա Աշոտը ե՞րբ ա գալու»,-հարցրեց փոքրիկը:

«Երբ ծառայությունն ավարտի, կգա, Արփի ջան, խնդրում եմ դուռը փակիր»,-խնդրեց վարչապետը:

Վերադառնալով մաքսավորի թեմային՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ ճիշտ որոշում է կայացրել ու եթե նման իրավիճակ լինի, կրկին նույն կերպ է վարվելու:

Նույն շարքից