Միջազգային Քաղաքականություն 

Ռուսների հետ հարաբերություններում, մեղմ ասած, լրջագույն խնդիրներ կան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ ռուսաստանյան «Единая Россия» կուսակցության և ԵՏՄ ևս 7 երկրներից կուսակցությունների ներկայացուցիչներ մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երևանում անցկացված Եվրասիական համաժողովին։

Հատկանշականն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից կամ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից որևէ ներկայացուցիչ հրավիրված չի եղել այդ համաժողովին՝ ո՛չ մասնակցի, ո՛չ հյուրի, և ո՛չ էլ անգամ դիտորդի կարգավիճակով։

Սա, ըստ էության, կարևոր մեսիջ է, որովհետև կուսակցական կապերը մշտապես օգտագործվել են պետական կապերի առաջխաղացման, հարաբերությունների ձևավորման համար, և այն փաստը, որ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափերում շփումը վարչապետ Փաշինյանի կուսակցության հետ փաստորեն  բացակայել է ռուսների կողմից, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ որքան էլ նոր իշխանությունները հակառակի մասին են թմբկահարում, այնուամենայնիվ, ռուսների հետ հարաբերություններում, մեղմ ասած, լրջագույն խնդիրներ կան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից