Քաղաքականություն 

Վարչապետը Լոռու մարզպետին գործուղում է Չինաստան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրեյ Ղուկասյանին և Գայանե Մարկոսյանին Չինաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի օգնական Գայանե Մարկոսյանին 2019 թվականի ապրիլի 22-26-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին և Շանսի նահանգ)՝ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» խորագրով նախաձեռնությունների 2-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

2. Անդրեյ Ղուկասյանի և Գայանե Մարկոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին և Շանսի նահանգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Նույն շարքից