Հասարակություն 

Ինձ համար դու եղած-չեղած մի հաշիվ ես, բառիս բուն իմաստով. Լարված ու պայթյունավտանգ՝ իրավիճակ Երևանում /տեսանյութ/

Ապրիլի 18-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լուկաշին թաղամասում, երկար տարիներ բնակվող բնակիչները հերթական անգամ հավաքվել ու Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներից պահանջում էին լուծել իրենց՝ երկար տարիներ չլուծվող խնդիրը: Այս մասին հայտնում shamshyan.com-ը:

Ի նշան բողոքի, բնակվողներից երիտասարդ տղան, ում անունը Հայկ է, որոշել և բարձրացել էր, որպեսզի կտրի բարձրավոլտ էլեկտրալարերը: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության պատասխանատուները, ովքեր իրենց անտարբերությամբ ավելի էին գրգռում բնակիչներին, ինչի համար էլ Հայկը դիմել էր այդ քայլին:

Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Ի սկզբանե, երբ պետությունն այդ հողերը որպես փոխհատուցում է տվել նախկին կոլտնտեսության աշխատակիցներին, հայտնել են, որ էլեկտրալարերը ենթական են տեղափոխության: Սակայն հիմա 350-ից ավելի բնակիչ սեփական հողը չի կարողանում օգտագործել: Ընտանիքներ կան, որ ցանկանում են տուն կառուցել, դա էլ հնարավոր չէ, քանի որ լարերը վտանգավոր են: Մենք՝ քաղաքացիներս, ուզում ենք, որպեսզի բարձրավոլտ Էլեկտրալարերը տեղափոխվեն: Դիմումների հսկա կապոց ենք ցույց տալիս: Էլ ցանցից անգամ հորդորել են սեփական միջոցներով սյուներ գնել եվ տեղափոխության հարցը լուծել: Բոլոր հնարավոր եվ անհնար տեղերը դիմել ենք: Սակայն էլ ցանցի ներկայացուցիչը հայտնեց, որ ոչ թե քաղաքապետարան, այլ էլ ցանց պետք է դիմեիք: Սայլը տեղից չի շարժվում:»

Մանրամասն՝ shamshyan.com

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից