Գլխավոր Հասարակություն 

ԵՄ-ն հեշտացնում է լավ զբոսաշրջիկների մուտքը եվրոպական երկրներ

analitik.am

Եվրամիությունը հաստատել է Եվրահանձնաժողովի ներկայացրած նախագիծը, որը հեշտացնում է այն զբոսաշրջիկների շենգենյան վիզա ստանալու գործընթացը, ովքեր ունեն վիզային լավ պատմություն: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական պորտալը:

Փոփոխություններից հետո զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալու համար դիմել պլանավորած այցից կես տարի առաջ՝ այսօր գործող 3 ամսվա փոխարեն: Այնտեղ, որտեղ հնարավոր է, զբոսաշրջիկները կկարողանան հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով: Նախատեսվում է նաև 6-18 տարեկաններին ազատել վիզային հավաքագրումներից:

Բացի դրանից, հաճախ եվրոպական երկներ մեկնողները, ովքեր ունեն դրական պատմությունը, կկարողանան ոչ մեկանգամյա վիզա ստանալ, որի ժամկետն աստիճանաբար կավելանա՝ հասնելով մինչև 5 տարի:

Հավելենք, որ այսօր գործող կարգը հաստատվել է 2010 թվականին:

Նույն շարքից