Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան կարող է քննարկել ռուսական կործանիչների տարբերակը, եթե F-35-ի գործարքը տապալվի

analitik.am

Եթե ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողնի այն երկրների ցանկից, որոնք հավաքում են F-35 Lightning II կործանիչներ, թուրքական իշխանությունները կքննարկեն ռուսական տեխնոլոգիաներն օգտագործելով նման ինքնաթիռներ ստեղծելու հարցը: Այս մասին Defense News-ին հայտնել են Թուրքիայի ՊՆ-ից:

Պարբերական զրուցակիցը նշել է, որ Անկարան չի կարող թույլ տալ իրեն հրաժարվել F-35 կործանիչներից և այն որևէ բանով չի փոխարինի: Թուրք պաշտոնյան անուներ չի տվել, սակայն ակնարկել է  ռուսական տեխնոլոգիաների մասին:

ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ վերանոշյալ որոշումը կարող է կայացնել այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերի ռուսական C-400-ները: Թուրքիան իր հերթին հայտարարել է, որ չի հրաժարվելու ռուսական զենքից և այն թուրքական ԶՈւ-ում հայտնվելու է արդեն այս տարի սեպտեմբերին: Իսկ եթե ԱՄՆ-ը Թուրքիային Patriot չվաճառի, Անկարան կարող է ձեռք բերել C-400-ների նաև երկրորդ խմբաքանակը:

 

 

Նույն շարքից