Հասարակություն 

Թերթերից մեկում լույս տեսած հրապարակումը կեղծիք է. Մայր Աթոռ

analitik.am

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր առաջատար համարվող թերթերից մեկում լույս տեսած հրապարակումը կեղծիք է ու միտված է կասկածներ ու տարընկալումներ առաջացնել մեր հավատավոր ժողովրդի սրտում։

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին առավել մեծ հոգատարությամբ ու պատասխանատվության զգացումով մոտենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասավորների վերաբերյալ հրապարակումներին ու առաջնորդվել լրագրողական մասնագիտական էթիկայի, այլ ոչ աղմկարարության ժանրի կանոններով։

Այսօր Ավագ շաբաթն է և հարկ է քրիստոնյաներին առաջնորդվել օրվա խորհրդով։

Մամուլն այսօր գրել էր, որ կաթողիկոսը պաս չի պահում:

 

Նույն շարքից