Գլխավոր Հասարակություն 

Արսեն Թորոսյանը ծիծաղեց իրեն մեղադրանք առաջադրելու հնարավորության մասին հարցից հետո

analitik.am

Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով այն տեսակետի մասին, որ Հայաստանում հեմոդիալիզի շուկայում մենաշնորհ է եղել ու ՊՎԾ-ն փորձել է վերացնել այն, ասաց, որ Հայաստանում մենաշնորհներով զբաղվում է ՏՄՊՊՀ-ն և հենց նրանք պետք է մեկնաբանեն այդ լուրերը. «Եթե կան հակամրցակցային պայմանավորվածություններ և գերիշխող դիրք, դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն»:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ինքն է ահազանգել ՊՎԾ հնարավոր չարաշահման վերաբերյալ, Թորոսյանը նշեց, որ այդ մասին արդեն խոսել է, ավելացնելու բան չունի. «Գործն իրավապահների վարույթում է, կարծում եմ, որ նրանք պետք է մեկնաբանեն»:

Հարցին, թե ինչո՞ւ ինքը չպայքարեց կաշառք վերցնելու մեջ կասկածվող իր տեղակալի համար, ով օրեր առաջ պաշտոնանկ արվեց՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածն ու այն, որ օրինակ ՊՎԾ պետի լիազորությունները ժամանակավոր են դադարեցվել Թորոսյանը նշեց, որ փոխնախարարի պաշտոնը հայեցողական է և կարող է ցանկացած պահի պաշտոնանկություն լինի:

Արսեն Թորոսյանը ծիծաղով պատասխանեց հարցին, թե հնարավոր համարում է արդյոք, որ իր դեմ մեղադրանք առաջադրվի:

Ինչ վերաբերում է նրան, թե երբ է տեղյակ եղել իր տեղակալի գործի մասին, Թորոսյանը նշեց, որ այդ մասին իմացել է, երբ ինքնաթիռից իջել է եվրոպական մի քաղաք, արձակուրդի ժամանակ:

Թորոսյանը նաև նշեց, որ տեղի ունեցածը մեծ շոկ է եղել ոչ միայն անձնակազմի, այլ նաև ամբողջ համակարգի համար։

Նույն շարքից