Ապրիլի 9-ին կալանավորված «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողի ինքնությունը հայտնի է: Այս մասին հայտնում է Politik.am-ը:
Ձերբակալված անձի ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ ձերբակալված անձը Արմեն Աբ Ավագին է, Հայաստանի և Իրանի քաղաքացի։ Առաջին օրը ձերբակալվածի ազգականները տեղյակ չեն եղել, թե իրավապահները ինչի համար են տարել նրան, սակայն հետագայում պարզել են, որ նա է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի համակարգողներից մեկը։