Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը մեր մեծամտության և ժողովրդի միամտության արդյունքն է. Արմեն Աշոտյան

analitik.am

«Հիմա կարող եմ ազնվորեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը մեր մեծամտության և ժողովրդի միամտության արդյունքն է: Մեր պրոբլեմն այն է, որ մենք Ձեզ բավարար չափով լուրջ չէինք վերաբերվում, պարոն Փաշինյան: Իսկ հիմա մեր հասարակության խնդիրն այն է, որ Դուք Ձեր պաշտոնին բավարար չափով լրջությամբ չեք վերաբերվում: Շտկեք Ձեր վերաբերմունքը»,-այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Փաշինյանի երեկվա լայվի միակ լուսավոր կետն Արփին էր, չնայած այն տեսակետներին, թե այդ դրվագը սարքած է եղել. «Մինչ այդ էլ Մարիամն էր ընդդիմությանը քլնգող գրառում արել: Առաջարկում եմ մեր երեխաներին հեռու պահենք քաղաքականությունից: Միակ բանը, որ նրանք պետք է գոնե այս օրերին կռվացնեն, ձուն է»:

Նույն շարքից