Հասարակություն 

Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

analitik.am

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը:

Վթարի պատճառով Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ:

 

Նույն շարքից