Հասարակություն 

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

analitik.am

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից):

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Բերդ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

 

Նույն շարքից