Հասարակություն 

Քննիչները պարզել են, թե Աստվածամոր տաճարի կոնկրետ որ մասում է հրդեհը բռնկվել

analitik.am

Քննիչները կարողացել են պարզել այն տեղը, որտեղից սկսվել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրին:

Փարձագետները, ուսումնասիրելով մեծ թվով տեսանյութեր և լուսանկարներ, պարզել են, որ հրդեհը բռնկվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ հիմնական գմբեթի մոտ: Նշվում է, որ տաճարում տեղադրված ազդանշանները, որոնք պետք է հայտնեին հրդեհի մասին, ամենայն հավանականությամբ, նորմալ չեն աշխատել: Դրանով է պայմանավորված այն, որ տաճարի աշխատակիցները հրդեհը նկատել են այն ժամանակ, երբ կրակի բարձրությունն արդեն հասել է 3 մետրի:

Ավելի վաղ հայտնվում էր, որ հրդեհի մասին ահազանգը երկու անգամ է հնչել: Առաջին անգամ տաճարի աշխատակիցները չեն կարողացել գտնել կրակը, իսկ երկրորդ ահազանգը հնչել է 23 րոպե անց:

Քննիչներն ուսումնասիրում են նաև վերելակները, որոնք պատրաստվել են հատուկ վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար:

Նույն շարքից