Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի նախագահ է դառնում Զելինսկին

analitik.am

Պյոտր Պորոշենկոն   շնորհավորել է Վլադիմիր Զելինսկուն՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: 

Այս մասին տեղեկանում ենք «Մեդուզա»-ից:

«Եկող ամսվանից ես լքում եմ նախագահի պաշտոնը: Այդպես որոշեց Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը, և ես ընդունում եմ այդ որոշումը», - ասել է Պորոշենկոն:

Գործող նախագահը նաև նշել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:  Նշենք, որ էքզիթ-փոլլերի տվյալներով, Վլադիմիր Զելինսկին հաղթում է ընտրություններում՝ հավաքելով 73% ձայն, Պորոշենկոն՝ մոտ 25% ձայն է հավաքում:

Նույն շարքից