Բարի օր Հասարակություն 

Հիսուսի արյոնոտված քանդակը Շրի-Լանկայի եկեղեցում. Օրվա կադր

analitik.am

Տեռակտից հետո Հիսուս Քրիստոսի արյունոտված քանդակը Շրի-Լանկայի եկեղեցիներից մեկում: Այսօր՝ ապրիլի 21-ին, կղզում տեղի է ունեցել 8 պայթյուն:

Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 215 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա:

Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ հղում անելով բուժհաստատությունների տվյալներին:

Պայթյունների առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ոստիկանությունը դեռ 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին առնչություն ունենալու մեջ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Շրի Լանկայում ընդհանուր առմամբ 8 պայթյուն է որոտացել երկրի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում: Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել` պարետային ժամ հայտարարելով, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, իսկ ապրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել:

Նույն շարքից