Հասարակություն 

86-ամյա քաղաքացու դի՝ Սպիտակում

analitik.am

Ապրիլի 21-ին, ժամը 18:20-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ա.Մ.-ի (ծնված 1933 թ.) դին:

Նույն շարքից