Գլխավոր Հասարակություն 

Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվն ավելացել է

analitik.am

Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 290-ի: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը:

Վիրավորների թիվը հասնում է 500-ի:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում կիրակի օրը 8 պայթյուն տեղի ունեցավ: Ահաբեկիչների թիրախ են դարձել մայրաքաղաքում գտնվող թանկարժեք հյուրանոցները, ինչպես նաև մայրաքաղաքում և Նեգոմբո ու Բատտիկալոա քաղաքներում գտնվող եկեղեցիները:

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ահաբեկչությունն, ամենայն հավանականությամ, տեղի Թաուհիդ ջամաաթ ծայրահեղական խմբավորման ձեռքի գործն է:

Ոստիկանության տեղեկություններով, արդեն 13 ձերբակալված կա, որոնք կապ ունեն հարձակումների հետ: Իրավապահները ձերբակալել են այդ թվում նաև վարորդին, ով հնարավոր է հարձակվողներին տեղափոխել է համապատասխան վայրեր:

 

Նույն շարքից