Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, թե ինչու է Դոնալդ Թրամփը զանգահարել Վլադիմիր Զելենսկիին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել և շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը:

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ ընտրություններն անցել են խաղաղ և ժողովրդավարական սկզբունքների համաձայն: «Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Ռուսաստանի ագրեսիային հակազդելու գործում»,-ասված է Ուոլքերի տարածած հայտարարության մեջ:

Մեկ այլ հաղորդագրության մեջ նա շնորհակալություն է հայտնել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ով արիություն է ունեցել այս բարդ իրավիճակում ղեկավարել Ուկրաինան:

 

Նույն շարքից