Հասարակություն 

Հրանուշ Հակոբյանի և Հասմիկ Պողոսյանի փոխարեն՝ Գարիկ Սարգսյանը, Ռոմանոս Պետրոսյանը և մյուսները

Պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ:

Պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում երևում է, որ Արցախ մեկնած պաշտոնյաների մեծ մասը շարունակում են նախկինների բարի ավանդույթը:

Եթե տարիներ առաջ Հանրապետականներն էին զինվորների հետ հանդիպումների ժամանակ կրում զինվորական համազգեստ՝ ինչպես ցանկանում են, հիմա դա անում են նոր իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր շատ հաճախ զինվորական համազգեստը համադրում են քաղաքացիական հագուստի հետ:

 

Նույն շարքից