Շրի Լանկայի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է News First-ը:
Կասկածյալներից երկուը ձերբակալվել են Դամբուլլա քաղաքի հանգստյան տներից մեկում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչությունն ամենայն հավանականությամբ, կազմակերպել է National Thowheeth Jama'ath խմբավորում:
Վերջին տեղեկություններով, ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 290-ի: