Միջազգային Քաղաքականություն 

Դրսում Պորոշենկոն հաղթել է Վլադիմիր Զելենսկիին

analitik.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ կիրակի օրը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում երկրից դուրս քվեարկողների մեծ մասն ընտրել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Եթե երկրի ներսում Վլադիմիր Զելենսկին շանս չի տվել գործող նախագահին՝ քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո ստանալով 73 տոկոս ձայն, երկրից դուրս Պորոշենկոն ստացել է ձայների 54,73 տոկոսը, Զելենսկին՝ 44,78:

Երկրից դուրս քվեարկած ուկրաինացիների քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվվել է:

 

Նույն շարքից