Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանից արձագանք՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններին

analitik.am

Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթելը վկայում է այն մասին, որ ուկրաինացիները նոր մոտեցումներ են պահանջում, երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու հարցում: Նման կարծիք հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ում խոսքերով, Ուկրաինայի նոր նախագահը խնդիր ունի կոնսոլիդացնելու երկիրը, լուծելու բազմաթիվ սոցիալական խնդիրներ և հարթելու տնտեսական փոխգործակցությունը:

Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայի նոր նախագահը շանսեր ունի կարգավորելու Մոսկվայի հետ հարաբերությունները, որոնք պետք է բարձր լինեն քաղաքական կոնյուկտուրաներից: Մեդվեդևի կարծիքով, դրա համար պետք է ազնվություն և պրագմատիկ ու պատասխանատու մոտեցում: Մոտեցումը պետք է պայմանավորված լինի իրողության և առաջին հերթին այն իրողության հետ, որը կա Ուկրաինայի արևելքում:

Ռուսաստանի վարչապետը ենթադրում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները որդեգրելու են այն մոտեցումը, որը ցուցաբերել են նախընտրական արշավի ժամանակ. «Կրկնելու են հայտնի գաղափարական ֆորմուլաները, որոնք ուղղված են բնակչության տարբեր խմբերին: Այս մասով որևէ պատրանք չունեմ»:

 

Նույն շարքից