AirAsia ավիաընկերության օդանավում նորածին է մահացել: Այս մաիսն հայտնում է News.com.au-ն:
Նորածինը մահացել է այսօր՝ ապրիլի 22-ին, Կուալա-Լումպուր-Պերտ չվերթի ժամանակ: Օդանավի վայրէջքից հետո բժիշկները միայն ստիպված են եղել արձանագրել երեխայի մահը:
Ավիաընկերության ներկայացուցիչները հաստատել են մահը, սակայն պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հայտնում: