Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիին հաղթանակից հետո հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վերջինիս հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել:
Անդրեասյանը նշել է, թե չգիտի ինչպիսի նախագահ կլինի Զելենսկին, սակայն նա հիանալի մարդ է: Կինոռեժիսորը նաև նշել է, որ կինոաշխարհի ներկայացուցչի այս հաղթանակից հետո մտածում է է 10 տարի անց դառնալ փոքրիկ, սակայն շատ հպարտ երկրի նախագահը: Նա նշել է, որ չի թալանի, միայն կսիրի երկիրը և կշենացնի այն:
Անդրեասյանին արդեն հրավիրողներ եղել են Հայաստան, սակայն նա նշել է, որ պատրաստ կլինի միայն 10 տարի անց: