ԱԺ «Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ շաբաթ օրն Ազատության հրապարակում մարիխուանայի միջազգային օրը նշելու կազմակերպիչներից մեկը եղել է իր եղբայրը: Նա սակայն նշել է, որ չի ցանկանում նույնականացվել իր ազգականների արտահայտած մտքերի հետ. «Նրանք ազատ են իրենց որոշումների մեջ: Իսկ ինչ վերաբերում է իմ անձին, ապա ես այդ թեմայի մասով չեզոք եմ ու հեռու»:
Ինչ վերաբերում է նրան, թե իր դիրքորոշումը չի հայտնել արդյո՞ք եղբորը, պատգամավորն ասել է, որ իրենց ընտանիքը բավականին մեծ է, ու ոչ միայն այս հարցով մաման այլ տեսակետ ունի, մյուսը՝ մեկ այլ և այդպես շարունակ. «Դժվար է մեր ընտանիքում որևէ հարցի շուրջ ընդհանուր տեսակետի գալ»:
Մարիխուանան օրինականացնելու մասով պատգամավորն ասել է, որ ինքը երբեք չի օգտագործել, սակայն ընկերներ ունի, որոնք օգտագործում են, ընկերներ էլ ունի, որ չեն օգտագործում, իսկ օրինականացնելու մասով պետք է հասկանալ՝ վտանգավո՞ր է այն, թե՝ ոչ. «Ես օրինակ դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան մոտեցել է մարիխուանայի: Մենք նույնիսկ ծխախոտին ենք դեմ»: