Հասարակություն գլխավոր 

Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա. Արարատ Միրզոյանը՝ Սանասարյանի գործի մասին

Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով այն, որ քննություն է ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի մասին. «Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա»,-ասաց Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում է արդյո՞ք, որ տեղի ունեցածը կազդի հեղափոխության վարկանիշի վրա, եթե հաշվի առնենք այն, որ Սանասարյանը դրա սիմվոլներից մեկն է:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է, սակայն նոր Հայաստանում դա որևէ նշանակություն չունի. «Խնամի, ծանոթ, բարեկամ լինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և որոշման վրա»:

Ինչ վերաբերում է Սանասարյանի հայտարարությանը, որ գործը շինծու է, Միրզոյանը նշել է, որ տեսականորեն որևէ օղակում որևէ աշխատող միշտ կարող է անել ինչ-որ բան, որը չի համապատասխանում օրենքին, դրա համար կան օրենքով նախատեսված միջոցառումներ, ընթացակարգեր, պատիժներ. «Սա շատ տեսականորեն եմ ասում: Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել դա, ի վերջո նա պաշտպանության իրավունք ունի»:

Նույն շարքից