Հասարակություն Բարի օր 

Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը տարբեր կարծիքներ ունեն հեղափոխության վրա Սանասարյանի գործի ազդեցության մասով

Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ում է վստահում սկանդալային գործով՝ Դավիթ Սանասարյանին, թե ԱԱԾ-ին, ասաց, որ վստահության հարց չկա. «Ես ունեմ կարծիք, որ Հայաստանում մենք այսօր ունենք պետություն, իրավապահ մարմիններ, որին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևիցե բանի հետ կապված սխալ չի գործել, որևիցե խնդիր չի ունենա: Գիտեմ, որ նա այդ մասով ևս վստահ է»:

Հարցին, թե ինչքանո՞վ տեղի ունեցածը կվնասի հեղափոխությանը, եթե պարզվի, որ դա ճիշտ է, Սիմոնյանը նշել է, որ վնաս կտա. «Ինձ համար ցավալի կլինի շատ: Բայց միևնույն ժամանակ չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա ինձ համար տհաճ է»:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ ցանկացած դեպքում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա:

Նույն շարքից