Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, չեն կարող լինել վանեցյանականներ. Ալեն Սիմոնյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով Դավիթ Սանասարյանի գործի մասին և պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պառակտում կա՝ արթուրվանեցյանականներ և դավիթսանասարյանականներ, նշել է, որ արթուրվանեցյանականներ չեն կարող լինել. «Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է: Նա քաղաքական միավոր չէ և չեն կարող վանեցյանականներ լինել: Կա պետություն և օրենսգիրք»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե սա շինծու գործ է, ԱԺ փոխխոսնակն ասել է. «Իմա՞ստը: Ոչ ընտրություններ կան, ոչ ինտրիգ կա այս ամենի մեջ: Հայաստանում շինծու գործ սարքելու իմաստը չկա: Կա փաստ, կա բողոք, կա գործ, ես վստահ եմ, որ քննությունը լինելու է բաց: Աստված տա պարզվի, որ սխալ կա և Սանասարյանի հետ կապված որևիցե հարց չկա»:

Սիմոնյանը բացառում է, որ հիմա գործ կսարքեն ինչ-որ մեկի վրա՝ հակադարձելով Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանին: Սիմոնյանի կարծիքով դա ասվում է հետագայում որևիցե մարտավարության համար:

Նույն շարքից