Հասարակություն 

Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից

Հարգելի՛ ծնողներ,

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալներիառկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիսհնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրումտվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրումտվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

-«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»:
Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։

-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/:
Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքիանհամապատասխանության պատճառով։

- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը:

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Նույն շարքից