Ազգային ժողովը քննարկում է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունցած դեպքերին վերաբերող օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել նշյալ դեպքերի ժամանակ տուժածներին: Դրա հեղինակներն են ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, ում խոսքերով, Նիկոլ Փաշինյանի ներողությունից հետո հիմա Ազգային ժողովի հերթն է ընդունելու և ճանաչելու բոլոր տուժածների տառապանքը: Լենա Նազարյանը նշեց նաև, որ այս քայլով հանրային համերաշխության հաստատման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվում:
Նշենք, որ նախագծի նախնական տարբերակով, նշյալ դեպքերի ժամանակ տուժածներին տրվելու էր ոչ թե աջակցություն, այլ փոխհատուցում:
Նախագծի հասցեատերերը Լենա նազարյանի տեղեկություններով 63 անձ է, իսկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տվյալներով՝ շատ ավելի մեծ:
Թե ինչ աջակցություն է տրամադրվելու, որոշելու է կառավարությունը: