Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը Արմեն Սարգսյանին «խառնում» է Սերժ Սարգսյանի հետ

analitik.am

Շատ սիմվոլիկ է, որ այս նախագիծը քննարկվում է այս օրը, կլոր մեկ տարի առաջ այս օրը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով՝ դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից: Այսօր՝ խորհրդարանում Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Analitik.am-ը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ նման հայտարարություն արել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ոչ թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Կամ Արարատ Միրզոյանը լավ չի հիշում պատմությունը կամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ է նման բան ասել:

Արարատ Միրզոյանը, հիշելով 2008 թվականի լույս մարտի 1-ի գիշերվա դեպքերը, նշեց՝ ինչպես պնդվում է և ինչպիսի մեղադրանքներ կան համապատասխան մարմիններում ընթացող վարույթներում, եղել է հրաման ցրել Ազատության հրապարակի ցուցարարներին, ինչը առաջացրել է ՀՀ բազմահազար քաղաքացիների զարույթը, և նրանք դուրս էին եկել փողոց պաշտպանելու այդ անձանց և նրանց ցույց անելու իրավունքը, ինչին ի պատասխան խաղաղ ցուցարարների վրա կրակ բացվեց. «Արդեն մարտի 1-ի երեկոյան, երբ ես գտնվում է Զկան խանութի դիմացի մայթում, տեսնում էի, թե ինչպես են մյուս մայթում ընկնում հատուկ միջոցների արկերը, և ինչպես են մարդիկ վնասվում: Մենք մի քանի ընկերներով պատսպարվեցինք մեր ընկերներից մեկ գրասենյակում, փորձում էինք զանգահարել մյուս ընկերներին, օրինակ Նարեկ Զեյնալյանին, սակայն նա հրաժարվեց գալ՝ նշելով, որ պետք է օգնություն ցույց տալ վիրավորներին, ովքեր շատ են: Ես հիշում եմ, թե ինչպես Վլադիմիր Վարդանյանը թույլ չտվեց ինձ դուրս գալ սենյակից՝ հիշեցնելով, որ իմ դստեր ծննդյան օրվանից դեռ 40 օր չի անցել: Մեր մյուս ընկերները, և ես ոնց վարվեցինք պարոն Վարդանյանի հետ և հայտնվեցինք փողոցում: Այս դահլիճում բազմաթիվ են մարդիկ, ովքեր ունեն սեփական պատմությունները:

2008-ի մարտի 1-ին պետականությանը հասցված հարվածը հաղթահարելու համար պահանջվեց 10 տարի, իսկ ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ է»:

ԱԺ նախագահը նշեց, թե պետք է արձանագրել, որ Հայաստանում այլևս երբեք նման բան չի լինելու:

Նույն շարքից