ԱՄՆ պետդեպարտամենը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին, որպեսզի չմեկնեն Շրի-Լանկա՝ նշելով, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով, ահաբեկչությունները կարող են շարունակվել, մասնավորապես, տուրիստական շրջաններում:
Ավստրալիայի կառավարությունը նույնպես զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Շրի-Լանկա մեկնելուց:
Նշենք, որ այս պահի դրությամբ դեռևս որևէ ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել Շրի-Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություների համար: