Հասարակություն 

Արարատ Միրզոյանի հեռուստացույցի հարցը լուծված է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեռուստացույցի հարցը լուծված է: Այսօր՝ ապրիլի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ խոսնակն ասել է, որ ապառիկներ ու վարկեր ունեցել է ու հիմա էլ ունի, իսկ հաշվի վրա կալանք է դրվել, քանի որ ավտոմեքենան ոչ ճիշտ վայրում է կայանվել, տուգանքը ճիշտ ժամանակին չի մուծվել:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ցանկացել է ապառիկով հեռուստացույց գնել, սակայն նրան թույլ չեն տվել դա անել, քանի որ հաշվի վրա կալանք է եղել դրված:

Ի վերջո Արարատ Միրզոյանը ստիպված է եղել կանխիկով գնել հեռուստացույցը: Նա նաև վճարել է տուգանքը ու վատ վարկային պատմություն չունի:

Նույն շարքից