Բարի օր Հասարակություն 

Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս

analitik.am

Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Բերչ Աբգարյանը «KSEE»-ի հետ զրույցում չի բացառել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Աբգարյանը նշել է, որ Թրամփը ոչ օրդինար քաղաքական գործիչ է, ոչ ավանդական մոտեցումներ ունի ամենատարբեր հարցերում, և նրա դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումը ամենահավանականն է:

Աբգարյանի խոսքերով, հիմա ամենահարմար պահն է ԱՄՆ-ի և ԱՄՆ-ի նախագահի համար Հայոց ցեղասպանություն ճանաչելու հարցում, այդ թվում նաև թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող իրավիճակի պատճառով:

 

 

Նույն շարքից