Բարի օր Տնտեսություն 

Կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը չի կարող Հայաստանում աշխատանք չգտնել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես չեմ հավատում, որ այսօր կրթություն, գիտելիք, հմտություններ ունեցող մարդը Հայաստանում չի կարող աշխատանք գտնել, եթե ինքը չի կարող աշխատանք գտնել, կարող է ինքն իր համար աշխատանք ստեղծել: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին,  ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ փորձը գուցե էտ ա ցույց տալիս, բայց իմ վերլուծությունն էլ է էտ ցույց տալիս: Հնարավոր չի, որ կրթություն, գիտելիք հմտություն ունեցող մարդը Հայաստանում աշխատանք չկարողանա գտնել, կներեք, կարող ա մի քիչ կոպիտ հնչի, բայց այդ մարդն ունի նաև հմտություն ինքն իրեն կարևոր դարձնելու որևէ տեղ, որևէ հիմնարկի համար, որևէ միջավայրի համար, որևէ հանրության համար: Մենք պետք է նաև սա ի նկատի ունենանք, թե ինչքանով է մարդն իր ունակությունը կարևոր դարձրել հանրության համար: Եթե այսօր նայենք հաջողակ մարդկանց կենսագրությունը, կտեսնենք, որ միշտ է դա կարևոր եղել: Բարձրաձայնենք, թե ոչ, բայց այդ ինտելեկտուալ աշխատանքը պետք է տեղի ունենա: Մենք ասում ենք, որ ուզում ենք ունենալ այսպիսի տնտեսություն ունեցող երկիր, և այդպիսի երկիր ունենալու համար ստացել ենք մանդատ ժողովրդի կողմից: Տնտեսագիտական հանրությունը պետք է իր քննադատություններով, իր առաջարկություններով ցույց տա, կառույցի մտավոր ինտելեկտուալ աշխատանքների միջոցով գծի այն տեսական  ճանապարհը, որն անցնելու գործը պետք է լինի կառավարությանը»:

Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին՝ նշելով, որ ակնկալում է կոնկրետ պատասխան. «Հիմա, ասենք, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը երաշխավորո՞ւմ է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղից դուրս են գալիս դիպլոմը ձեռքից, ունեն պատշաճ կրթություն, պատշաճ գիտելիք, պատշաճ հմտություններ»:

ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի դեկանը պատասխանեց, որ ոչ. «Մեր շրջանավարտները բնականորեն չեն բավարարում այս երեք պահանջներին, ես գտնում եմ, որ այս երեքը միաժամանակ չի կարող բավարարվել, և ինչո՞ւ՝ բացատրությունը հետևյալն է, ունենալով շատ-շատ լավ ուսանողներ, ովքեր կրթությունը շարունակում են եվրոպական համալսարաններում, մեր ակադեմիական կրթությունը թույլ չի տալիս ունենալ լավ հմտություններ: Պրակտիկաների բացակայությունն է, և ամենատարբեր կոմպոնենտների բացակայությունը, ինչն էլ հնարավորություն չի տալիս ունենալ այդ երեք ասվածը միասին»:

Նույն շարքից