Հասարակություն 

Մարտի 1-ով սպառնացողն անարյուն չէր հեռանա. Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության մասին

«Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր:

Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:

Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:

Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախեցնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ:

Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողն անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:

Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Նույն շարքից